ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի հարվածի հետևանքները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է հրեական պետության տարածքին Իրանի հարվածի հետևանքները։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթի համաձայն, Օսթինն ու Գալանտը  քննարկել են ապրիլի 13-ին Իրանի աննախադեպ հարձակման հետևանքները, որը ԱՄՆ-ը, Իսրայելը և գործընկեր ուժերը համատեղ հետ են մղել պաշտպանական գործողության ընթացքում: «Պաշտպանության նախարարը նշել է իր վճռական աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը և վերահաստատել տարածաշրջանային կայունության ռազմավարական նպատակը», – ասվում է տեքստում: