Սիմվոլների շարքից

Սիմվոլների շարքից։

Իրանի հոգևոր առաջնորդը ապրիլի 10-ին Ռամազան ամսվա վերջին խութբան կարդում էր СВД-ին հենված, ու բավականին հանգիստ, անշտապ ասում, որ Իսրայելը պետք է պատժվի և կպատժվի։

Իրանում էլ կան մարդիկ, որ իրենց մտքում սա անվանում են «շոու խութբա», բայց նրանք ոչ միայն իշխանություն չեն, այլ անգամ մտածածը բարձրաձայն ասելու համարձակություն չունեն։

Պատասխանի համաչափության գնահատումը միայն արձակված ու խոցված հրթիռների տարբերությունը հաշվելով եթե լիներ, ինչպես անում են մեզ մոտ հիմա, Իսրայելը չպետք է մտածեր որևէ պատասխան գործողության մասին։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից