Թուրքիայի ֆինանսների նախարարն ու կենտրոնական բանկի նախագահը կմեկնեն ԱՄՆ

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Ֆաթիհ Քարահանի հետ միասին ապրիլի 16-ին մեկնելու է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: Այս մասին տեղեկացնում է Էրմանիհաբերը:

Նրանք մասնակցելու են Համաշրահային Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) և համաշխարհային բանկի հերթական ժողովներին:

Թուրքական մեդիայում նշվում է, որ թուրք պաշտոնյաները ունենալու են նաև առանձին հանդիպումներ՝ ներդրումներ հայթհայթելու նպատակով:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Շիմշեքն ապրիլի 22-ին մասնակցելու է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայանալիք ներդրողների հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում սպասվում է, որ ներկայացվելու է Թուրքիայի տնտեսական նոր քաղաքականությունը, ինչպես նաև միջնաժամկետ նպատակներն ու բարեփոխումները: