Բլինքենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Հորդանանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետքարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարարը (Եգիպտոս – խմբ.) ընդգծել են էսկալացիայի կանխարգելման և դիվանագիտական ​​ջանքերի (կարևորությունը) համակարգելու կարևորությունը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: