Օկուպացված Բերձորը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ

Օկուպացված Բերձորը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ։

Ինչպես հաղորդում է Trend-ը՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Բայրամովը ներկայացրել է ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում առկա իրավիճակի և համագործակցության ապագա հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները։