Ապրիլի 15-ին ՄԱԿ դատարանում կշարունակվի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները

Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։

Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: