«Զուգընկերը»՝ իշխանության երազանք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը փաստաբան Արա Զոհրաբյանն է։

Ապրիլի 8-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Զարուհի  Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի քննարկման ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մի շարք առաջարկներ են ստացվել Կառավարությունից և պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաև հեղինակները: Ի թիվս այլ փոփոխությունների՝ փոխվել է նաև նախագծի վերնագիրը՝ ստանալով «Ընտանիքում և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Ինչ վտանգներ է պարունակում այս առաջարկությունների փաթեթը, ինչու է իշխանությունների կողմից քարոզչական և իրավական  դաշտ նախապատրաստվում Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման համար։

Մանրամասները՝ տեսանյութում