Սահմանվել է Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ամսաթիվը. Նեթանյահու

Իսրայելը չի ​​հրաժարվում Եգիպտոսի հետ Գազայի հատվածին սահմանակից Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն անցկացնելու իր ծրագրերից, գործողության մեկնարկի ժամկետն արդեն որոշված ​​է։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ ապրիլի 8-ին մանրամասն հաշվետվություն է ստացել Կահիրեում բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մշտապես աշխատում ենք մեր նպատակներին հասնելու՝ առաջին հերթին մեր բոլոր պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակի հասնելու համար: Այս հաղթանակը պահանջում է մտնել Ռաֆահ և ոչնչացնել ահաբեկիչների գումարտակները»,- շեշտել է Նեթանյահուն։

Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետը հստակ ժամկետներ չի նշել։