Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին. Բուրիչ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը։

«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների իր գործընթացում», – գրել է նա։