Մեր ձեռքբերած զինատեսակները միտված են տարածաշրջանում խախտված բալանսի վերականգնմանը․ Անդրանիկ Քոչարյան

«Մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա լինի ինժեներական բնույթի, լինի հակաօդային պաշտպանության,-այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։- Եվ ընդհանրապես «հակա» բառը մեր պաշտպանական բոլոր խնդիրների հիմքում է: Մեր ձեռքբերած զինատեսակները միտված են տարածաշրջանում խախտված բալանսի վերականգնմանը, որովհետև դրա խախտումն էր, որ տվեց հակառակորդին հնարավորություն անցնել ռազմական գործողությունների: Ընդ որում, մեկ անգամ 2016 թվականին, իսկ լայնամասշտաբ՝ 2020 թվականին»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ մեր զինված ուժերը իր բարեփոխումների ծավալը պետք է դարձնի  անշրջելի և հասնենի այն նպատակին, որ ոչ միայն բալանսը կվերականգնվի, այլև բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ:

«Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցանկությունները և նպատակները, բայց ես ուզում եմ մենք բոլորս գիտակցենք, որ մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստանի պետության ձեռքում՝ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: