Երևանում բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու «Toyota»-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս խիստ հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքի տրանսպորտի վարչության պետին, որպեսզի նա իր հսկողության տակ պահի մայրաքաղաքում ավտոբուսների և տրոլեյբուսների վարորդների կարգապահությունը, որոնց մեջ է մտնում նաև, որ վարորդները երթուղի դուրս գալուց առաջ պարտադիր բուժզննում անցնեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։