Իսրայելի զինված ոստիկանությունը ապամոնտաժում է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» պահակախմբի տաղավարը

Իսրայելի զինված ոստիկանությունն ու զինվորականներն ապամոնտաժում են Երուսաղեմի «Կովերի պարտեզում» պահակախմբի տաղավարը․

«Հայկական թաղամասում հայկական սեփականությունը ենթարկվում է իսրայելցի վերաբնակիչների կողմից ամենօրյա հարձակումների և ոտնձգությունների ՝ իսրայելական ոստիկանության բացահայտ աջակցությամբ», – մանրամասնել է Երուսաղեմի հայ համայնքի շահերը ներկայացնող փաստաբաններից Գառնիկ Քերքոնյանը:

Հիշեցնենք՝ իսրայելցի վերաբնակիչներն ավելի վաղ ապօրինաբար(ոստիկանության թողտվությամբ)` բռնի ճանապարհով մուտք էին գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում։