Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով հրատապ գրություններ եմ ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կարևորագույն կառույցներին

Օրերս տեսակցության էի գնացել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: Նա ժողովրդավարական Հայաստանի քաղբանտարկյալներից է, ում գործի շինծու լինելու մասին որևէ մեկը թերևս արդեն կասկած չունի: Այս գործով անգամ տուժողին չեն կարողանում գտնել դատական կամ իրավապահ այլ մարմինները: Բայց Արմեն Աշոտյանը մոտ 10 ամիս է, անհիմն գտնվում է կալանքի տակ:

Ապրիլի 10-ին դատավոր Վահե Դոլմազյանը պետք է քննի Աշոտյանի կալանքի հարցը՝ որոշելով քաղբանտարկյալը կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կփոխարինվի այլ տեսակով:

* Եթե շարունակվեց նրա կալանքը, նշանակում է, որ Վահե Դոլմազյանը կատարում է քաղաքական հրահանգ, քանի որ Աշոտյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չկա:

Ուզում եմ տեղեկացնել, որ Արմեն Աշոտյանի գործով հրատապ գրություններ եմ ուղարկել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, միջազգային կարևորագույն կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ապրիլի 10-ի դատական նիստի վրա:

Ինչ վերաբերում է Աշոտյանի տրամադրությանը, ապա այն, ինչպես միշտ, բարձր էր, մարտական: Միակ մտահոգությունը, որ ուներ մեր երկրին պատուհասած վտանգների առիթով էր, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր սադրանքներով և ոչ կոմպետենտությամբ բերել հասցրել է կրիտիկական պահի:

 

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան