Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Ղազախստանը,  Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային համատեղ վարժանքներ են անցկացնելու։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները,  «Միասնական-2024» անունով վարժանքի համատեղ պլանը ստորագրել են հիշյալ երկրների պաշտպանության նախարարները։
Ստորագրման միջոցառմանը  քննարկվել են զորավարժությունների նախապատրաստմանն ու կատարվելիք առաջադրանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Աղբյուրի տեղեկացմամբ, լայնածավալ զորավարժությունները կանցկացվեն այս տարվա հուլիսին՝ Ղազախստանի Հանրապետության «Օյմաշա» պոլիգոնի տարածքներում, ինչպես նաև Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։
Զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ։