Երևանը պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին․ Օվերչուկ

Երևանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին։ Այդ մասին ապրիլի 3-ին «Իզվեստիա»- ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Տեղեկություններ չունեն, որ նրանք նախատեսում են խզել կապերը։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ չի եղել»,- մանրամասնել է նա՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ-ի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում։