Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին

Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին։ Այս մասին ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին քննարկվել է հանքի շինարարության վերսկսման ժամկետների և շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների հետ կապված հարցեր: