Օկուպացված Արցախից ժամանած Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
Մարտի 29-ին Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ լրտեսության համար, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- նշել է Աբրահամյանը, հավելելով, որ այլ տեղեկություններ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չի կարող տրամադրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օկուպացված Արցախում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ ժամանել է Հայաստան։