Օկուպացված Արցախի «պարետ» Սարգիս Գալստյանը ՀՀ է եկել Հակարի կամրջով, նրան 2 ամսով կալանավորել են․ լրատվամիջոցներ

Օկուպացված Արցախում մնացած Սարգիս Գալստյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցիներն իբր նշանակել էին Ստեփանակերտի պարետ, ինչպես նշել էր Mediahub-ը, ժամանել է Հայաստան։

24News-ին հայտնի դարձավ, որ նա իսկապես ժամանել է Հայաստան Հակարիի կամրջով՝ կնոջ հետ ու իր մեքենայով։ Նրան ուղեկցել են Կարմիր Խաչի աշխատակիցները։ Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է Գալստյանին, նրա նկատմամբ դատարանը երկու ամսով կալանք է որոշել։ Սարգիս Գալստյանի կինն ազատ է արձակվել։