Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքը Հայաստան կբերվեն սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը

Հայաստանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլուխն ու ձեռքը. այսօր Բրիտանական թանգարանի հետ փոխառության պայմանագիր է կնքվել։

2024-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում աստվածուհին կներկայացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում։ Արձանը Հայաստանում կլինի մինչև 2025-ի մարտի 21-ը։