Բելառուսը պատրաստվում է պատերազմի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետությունը պատրաստվում է այն իրավիճակին, երբ կարող է պատերազմ լինել, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զինատեսակներ, գրում է ԲելՏԱ-ն:
«Ոչ մեկին մի հավատացեք այն հարցում, որ մենք ուզում ենք պատերազմել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված», – ասել է Բելառուսի ղեկավարը:
Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։
«Եթե այնտեղից (անբարյացակամ երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», – ասել է Բելառուսի ղեկավարը:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։
«Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք: Մենք ուրիշի հողը չենք ուզում: Տա Աստված, մեր հողը մշակենք», – ասել է Լուկաշենկոն: