Իրանի գործերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալն այցելել է Ադրբեջան

ԱՄՆ-ի Իրանի գործերով  հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան։ Ինչպես տեղեկացրել է ԱՊԱ-ն, այցի ընթացքում դիվանագետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ։ Աբրամ Փեյլին հանդիպել է նաև Բաքվում  Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանի, Իրանի, պատժամիջոցների հետ կապված հարցեր։