Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ

Արարատ ու Արցախ չնկատողը չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։

Նիկոլն ասում է՝ Արագածը չենք նկատում, իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։

Իսկ ո՞վ է ասում, որ չենք նկատում Արագածը։

Արագածն էլ ենք նկատում, Խուստուփն՝ էլ, Լալվարն՝ էլ… դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։

Բայց դու ինչո՞ւ ես հակադրում Արագածը Արարատին, Սյունիքը՝ Արցախին, ՀՀ-ն՝ Արևմտյան Հայաստանին։

Ինչո՞ւ։

Ի՞նչ խնդիր ես լուծում։

Ուրացո՞ւմ։

Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։

Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից