Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով

Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել Է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։