Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հանձնարարական տվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելիություն մի քանի անձի, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», – ասաց Ավինյանը։