Ոսկեպարի եկեղեցում Տեր Բագրատ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք

Տավուշի թեմից հայտնում են.

«Սիրով սպասում ենք բոլորիդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնին՝ մարտի 31-ին, ժամը 17։00-ին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք, այնուհետև ավանդական հավկթախաղ»։