Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին

Ճիշտ չէ, որ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն, գրում է 1lurer.am-ը։

«Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից»,- ասել է Ստանոն։

Ստանոն հավելել է, որ հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և երկկողմ համագործակցության վրա։

«Հնարավորություն կլինի քննարկել Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության վրա հիմնված նրա տնտեսությունն ամրապնդելու նպատակով»,- նշեց նա։

Այսպիսով, Եվրամիությունը արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին։