Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն

Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես ասեցի, որ մեր խմբակցության եւ թիմի հետ պետք է քննարկեմ այս հարցը, իքնը եւս պատրաաստակամություն հայտնեց իրենց ներսում քննարկել եւ մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հաջորդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կլինի մայիսի կեսերին։