Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերի հետ
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակին, նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից ստեղծված բնակչության խոցելի խմբերի ապաստարան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը «Le Figaro»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ մարդիկ են, չեն կարող տեղաշարժվել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մոտ։