Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունը․ «Փաստինֆո»

«ՔՊ» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել մանդատից հրաժարվելու եւ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ այդ մասին գրվել է այսօրվա մամուլում։

Մեկնաբանություն խնդրելու համար «Փաստինֆոն» կապ հաստատեց Արսենյանի հետ։ Նա պատասխանեց, որ որևէ հարցի չի կարող պատասխանել, քանի որ Հայաստանում չէ։ Լսելով հարցը, թե արդյոք տեղյակ եղել է, որ իր մուտքն արգելվել է ՌԴ՝ Գ. Արսենյանն անջատեց հեռախոսը։

«Նշենք, որ ԱԺ գործուղումների ցանկում Արսենյանի անունը բացակայում էր։ Մենք նաև փորձեցինք կապ հաստատել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ, որպեսզի ճշտենք, թե նախ արդյոք տեղյակ են, որ Արսենյանը բացակայում է երկրից, ապա նաև, թե ինչով են մեկնաբանում ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքն արգելելու որոշումը։ Արթուր Հովհաննիսյանը հեռախոսազանգերին այս անգամ էլ չպատասխանեց»,- գրել է կայքը։