Երկու հայ ըմբիշներ Բաքվում ապրիլի 5-7-ը կմասնակցեն Եվրոպայի ընտրական մրցաշարին

Ուկրաինան ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Էրիկ Առուշանյանը և Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ըմբիշ Գևորգ Սահակյանը Ադրբեջան կմեկնեն օլիմպիական ուղեգրի համար։

Հայաստանի հավաքականը չի մասնակցի այդ մրցաշարին, սակայն կմասնակցի մայիսի 9-12-ը Ստամբուլում կայանալիք աշխարհի ընտրական մրցաշարին։ Այս մասին հայտնում է @ArmeniaSputnik-ը։