ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի կամուրջը փլուզվել է

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի կամուրջը փլուզվել է։ Պատճառը, ըստ երևույթին, բեռնատար նավի անցնելու ընթացքում բախումն է եղել։ Այս մասին տեղեկացնում է The guardian-ը:

ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով ՝ «Դալի» բեռնատար նավը Սինգապուրի դրոշի ներքո բախվել է կամրջին տեղական ժամանակով ժամը 1:27-ին: Ինչպես նշել Է առափնյա պահպանության ներկայացուցիչ, սպա Մեթյու Ուեսթը, վնասի մասշտաբներն այս պահին դեռ պետք է պարզել: Նշվում է, որ ջրում կարող են գտնվել մարդիկ, ովքեր նավին բախվելու պահին ավտոմեքենաներով շարժվել են կամրջով:

Նշվում է, որ կամուրջը կառուցվել է 1977 թվականին: