Միքայել և Նվեր Ղազարյաններ․ մահացու վիրավորում են ստացել գյուղի ռմբակոծության ժամանակ

Միքայել Ռադիկի Ղազարյան (2013-2023), Նվեր Ռադիկի Ղազարյան (2015-2023)։

Ծնվել են Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում։ 2019-ին ընտանիքով տեղափոխվել են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնք։ Միքայելը սովորում էր Նախիջևանիկ գյուղի միջնակարգ դպրոցի 5֊րդ դասարանում։ Նվերը սովորում էր Սառնաղբյուրի տարրական դպրոցի 3֊րդ դասարանում։

2023 թ․ սեպտեմբերի 19֊ին գյուղի ռմբակոծության ժամանակ Նվերը և Միքայելը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում են ստացել և մահացել։ Նրանց փոքր եղբայր Սեյրանը վիրավորվել էր։

«Հայաքվեի» ֆեյսբուքյան էջից