«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողը լուսանկարներ է հրապարակել Ստամբուլում

«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Ստամբուլից։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իր օգտահաշվում Շամսիդին Ֆարիդունին ութ հրապարակում է արել մեկ օրում՝ փետրվարի 23-ին։ Գրեթե բոլոր լուսանկարների համար նշված է «Աքսարայ, Ստամբուլ» գեոլոկացիան:

Լուսանկարների մեջ կա նաեւ Ֆարուդինիի լուսանկարը, ինչպես նաեւ, ենթադրաբար, Ֆաթիհ մզկիթում կատարված լուսանկարներ։