ՀԿԿ ԵԿ անդամները ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երիտասարդները ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ ահաբեկչության զոհերի։