ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին նվիրված արարողությանը

Երեկ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ նախագահի նստավայրում ներկա գտնվեց ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին նվիրված պաշտոնական արարողությանը, որով մեկնարկեց աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը՝ տուրք մատուցելու նրա պատկառելի ժառանգությանը  երաժշտարվեստում, որն իր անջնջելի հետագիծն է թողել ողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։