Ռոբերտ Մուսայելյան․ սեպտեմբերի 20-ից ճակատագիրն անհայտ է

Ռոբերտ Շափաղաթի Մուսայելյան (1940թ.):

Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում։

Թոշակառու է, 2-րդ կարգի հաշմանդամ։

2023 թ. սեպտեմբերի 19-ին Ռոբերտ Մուսայելյանը համագյուղացիների հետ տարհանվել է հարևան Խաչմաչ գյուղ։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան նրանք ոտքով անտառի միջով դուրս են գալիս և շարժվում դեպի հարևան Կարմիր գյուղ, սակայն առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Մուսայելյանը չի կարողանում շարունակել ճանապարհը և մնում է մոտակա անտառում։ Դրանից հետո նրա ճակատագիրը մնում է անհայտ։

Ամուսնացած է, ունի 4 զավակ։ 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից