Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին

Մարտի 22-ի գիշերը և այսօր առավոտյան ռուսական զորքերը ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Ըստ նախնական տեղեկությունների, հարվածները հասցվել են Խարկովի, Վիննիցի, Սումիի, Լվովի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանների թիրախներին։

Նշվում է, որ հարվածներն իրականացվել են հիմնականում անօդաչու թռչող սարքերի՝ «Իսկանդեր», «Կինժալ» և «X-101» հրթիռների միջոցով։