Այսօր Ժնևում կհանդիպեն Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Այսօր Ժնևում տեղի կունենա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

Ավելի Վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։