Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ․

«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ մեր պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում:

Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»: