Իրաքի, Լիբանանի և Եմենի դիմադրության ուժերը հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումներ են իրականացրել իսրայելական և ամերիկյան թիրախների դեմ

Իրաքի, Լիբանանի և Եմենի դիմադրության ուժերը հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումներ են իրականացրել իսրայելական և ամերիկյան ռազմակայանների դեմ, ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ մի քանի ԱԹՍ-ներով թիրախավորել է  օկուպացված տարածքներում գտնվող Բեն Գուրիոն  օդանավակայանը։

Եմենի բանակը հայտարարել է  բռնագրավված տարածքների Էյլաթ նավահանգիստը և Կարմիր ծովում ամերիկյան «Մադո» նավը հրթիռակոծելու մասին։
Լիբանանյան Հեզբոլլահի մարտիկները հինգ անընդմեջ գործողությունների ընթացքում հրթիռներով ու ականանետերով ոչնչացրել են  իսրայելական թշնամու մի քանի հենակետեր։

2023թ հոկտեմբերի 7-ից սկսած, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդեր է իրականացնում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի նկատմամբ։

Պաղեստինյի, Լիբանանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի և Դիմադրության մյուս խմբերը հայտարարել են, որ այդ հանցագործություններն անպատասխան չեն մնալու։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով ավելի քան 31 հազար պաղեստինցի  նահատակվել է, ավելի քան 72 հազարը՝ վիրավորվել։
Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության շրջանկներում, տարբեր երկրներից Պաղեստին հրեաների ներգաղթի արդյունքում։ Ռեժիմի գոյության մասին պաշտոնապես հայտարարվել է 1948 թվականին։

Այդ ժամանակից ի վեր, ռեժիմն իրականացրել է զանգվածային սպանությունների տարբեր ծրագրեր՝ պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու և նրանց հողին տիրանալու նպատակով: