Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը միակողմանի բացվել է

Մարտի 20-ին՝ ժամը 11։15-ի դրությամբ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհը‚ որը մոտ 500 խորանարդ մետր ծավալով քարաթափման հետևանքով փակվել էր, միակողմանի բացվել է երթևեկության համար։

Մաքրման աշխատանքները շարունակվում են, և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու։