Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց – Բերքաբեր գյուղերի հատվածում Հայաստանը պատրաստ է ամբողջական սահմանազատում իրականացնել. Փաշինյան

Մենք արձանագրել ենք, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը  Ալմաթայի հռչակագիրն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ինչ հիմքով, ինչ քարտեզով պետք է տեղի ունենա սահմանազատումը եւ սահմանագծումը եւ եթե հատվածական է այն արվում, այս փուլում, որ հատվածի համար այն պետք է այն արվի:

«Հիմա մենք պետք է գնանք եւ դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին, հայկական խՍՀ եւ ադրբեջանկաան ԽՍՀ միջեւ սահմանի առկայության համար: Այսինքն՝ քարտեզները արտահայտում են իրավական հիմքերը, իրավական հիմքն է կարեւոր, որի  վրա է տեղցի ունենում քարտեզը: Որպեսզի պատկերացնենք, որ հատվածի վրա այն տեղի ունենալու, այն լինելու է ՀՀ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց – Բերքաբեր գյուղերի հատվածը, իսկ ադրբեջանական կողմից Բաղանիս- Այրում, Աշաղի- Ասկիպարա- Խեյրիմլի- Կիզիլ Հաջիլի: Այս հատվածում  Հայաստանը պատրաստ է ամբողջական սահմանազատում իրականացնել խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների, տոպոգրաֆիական քարտեզների եւ որոշումների հիման վրա»,- ասաց նա: