ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում՝ մայիսի 8-ին

Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում՝ մայիսի 8-ին, Ռուսաստանը պատրաստ է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Պատրաստ ենք միջոցառմանը։ Մենք հաճույքով կընդունենք մեր բոլոր գործընկերներին», – ասել է Պուտինը։