Քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր. Փաշինյան

Ինձ համար մեծ պատիվ էր Երևանում ընդունել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»,- գրել է նա։