Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին. Bild

Գերմանացի հետազոտողները Վյուրցբուրգից Հայաստանում տիեզերական կոստյումներ (սկաֆանդր) և տիեզերական ռոբոտներ են փորձարկում, հղում անելով Bild-ին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանի տեղագրությունը, ըստ գերմանացի հետազոտողների, ամենից շատ նման է Մարսի տեղագրությանը, այդ իսկ պատճառով գիտնականները որոշել են ռոբոտներ փորձարկել այնտեղ ապագա տիեզերական առաքելությունների համար։

Վյուրցբուրգի հետազոտական խումբը մինչև ապրիլի սկիզբը կմնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին գտնվող Արմաշ գյուղում։ Այստեղ կիրականացվեն երկու հատուկ ռոբոտների փորձարկումներ, որոնք պետք է ստեղծեն տարածաշրջանի 3D քարտեզը։ Բացի այդ, գերմանացի հետազոտողները փորձարկում են սկաֆանդրների նոր տեսակներ, որոնք նախատեսված են Մարսի եղանակի համար (մինուս 133 աստիճանից մինչև պլյուս 27 աստիճան):

Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս: