Ուկրաինան հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը ռուսական «Գազպրոմի» հետ

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հաստատել է, որ Ուկրաինան մտադիր չէ երկարաձգել ռուսական «Գազպրոմի» հետ գազի տարանցման պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է rbc.am-ը:

«Կարող եմ հաստատել, որ մենք չենք նախատեսում որևէ լրացուցիչ համաձայնագիր կնքել կամ երկարաձգել այս համաձայնագիրը»,- ասել է նախարարը։

Գալուշչենկոն նաև ընդգծել է, որ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը անցել է սթրես-թեստ և պատրաստ է կյանքի առանց ռուսական գազի տարանցման։

Ավելի վաղ էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Կադրի Սիմսոնը նշել էր, որ 2024 թվականին մատակարարումները ԵՄ կնվազեն, այդ թվում՝ միության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից գազ ներկրողների վրա աստիճանական ճնշման պատճառով։

Գերման Գալուշչենկոն չի նշել, թե արդյոք հնարավոր կլինի շարունակել գազի փոխադրումը Ռուսաստանից՝ շրջանցելով Գազպրոմի հետ պայմանագրերը՝ նշելով, որ ԵՄ երկրները ռուսական գազից արագ հրաժարվելու հաջող փորձ ունեն:

«Գոյություն ունի ԵՄ RepowerEU նախաձեռնությունը, որը նախատեսում է, որ մինչև 2027 թվականը եվրոպական երկրներն ամբողջությամբ կազատվեն ռուսական գազից, ոչ միայն խողովակաշարային գազից, այլև ողջ գազից, ներառյալ СПГ-ն»,- ասել է նա։