Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով

Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով։

Մինչև մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։

Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։

ՆԱՏՕ-ն և Արևմուտքը ցանկացել են միաբևեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ», «գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։

Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն, որի ավարտը չի երևում։

Արևմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ և հակառուսական պլացդարմ։

Բայց Արևմուտքում նախընտրում են դա անվանել «ինքնիշխանության համար պայքար»։

Ի՞նչ ինքնիշխանություն։

Առնվազն զավեշտալի է Արևելյան Եվրոպայի երկրների տոտալ «արևմտականացումն» անվանել ինքնիշխանություն։

Արևմտյան Եվրոպան կորցրել է վաղուց իր ինքնիշխանությունը՝ դառնալով ԱՄՆ փաստացի արբանյակ։

Հավաքական Արևմուտքն ինքնիշխանության սատարող էր, թող Արցախի անկախությանը սատարեր, այլ ոչ թե սեփական քավորությամբ Պրահայում և Գրանադայում Արցախը հայտարարեն Ադրբեջանի մաս։

Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։

Հաջորդ քարոզչական փուչիկը հետևյալում է, թե Հայաստանը պետք է սատարի «ժողովրդավարական Արևմուտքին» ՌԴ-ի դեմ պայքարում։

Դա դասական իդիոտիզմ է։

Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ դառնալով հակառուսական պլացդարմ։

Հայաստանը չպետք է դառնա միաբևեռ աշխարհի ջատագով։

Հազար եմ ասել, Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։

Այլընտրանքը՝ Թուրքիան է,որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից