Աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%

Հայաստանում իրականացվել է 2023-2024թթ. ձմեռան ընթացքում աշնանացան ցորենի վնասվածության գնահատում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից մանրամասնում են, որ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների (ցանքից մինչև վեգետացիայի վերսկսում) ինչպես նաև կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում՝ աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%։

«Այն վատ ցուցանիշ չէ ցորենի հետագա աճի և զարգացման համար»,-նշում են կենտրոնից։