Վրաստանի վարչապետն Ադրբեջան կայցելի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս շաբաթ կայցելի Ադրբեջան, գրում են վրացական լրատվամիջոցները։

Այցի ընթացքում կառավարության ղեկավարը Բաքվում կանցկացնի մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ և կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները։

Իրակլի Կոբախիձեն, ով անցյալ ամիս դարձավ Վրաստանի վարչապետ, իր առաջին արտասահմանյան այցն է կատարել Բրյուսել։