Դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարը․ Արարատ Միրզոյան

Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևը։

«Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները ՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։»,- նշված է գրառման մեջ: